Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանն անձամբ է գալու դատարան՝ Սամվել Հարությունյանի գործով

Հոկտեմբեր 24,2013 11:58

Xachatryan_Harutyunayn_2 Xachatryan_Harutyunayn_1Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Անի Մխիթարյան) քիչ առաջ սկսվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դատն՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը դատի էր տվել Սամվել Հարությունյանին՝ իրեն զրպարտելու մեղադրանքով եւ պահանջում է նրանից 1.5 մլն դրամի փոխհատուցում, ինչպես նաեւ հերքում:

Սամվել Հարությունյանի շահերը դատարանում պաշտպանում է Մուշեղ Շուշանյանը, իսկ Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչն է Մարտին Զիլֆուղարյանը, որը նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի փաստաբանն էր՝ Գորիսի հայտնի միջադեպի գործով:

Անցյալ դատական նիստն ընդհատվեց այն պատճառով, որ հայցադիմումում, որը ներկայացվել է դատարանին, հայցվորի անունը նշված է Սուրեն Խաչատրյան, իսկ լիազորագիրը փաստաբանին ներկայացրել է Սուրիկ Խաչատրյանը: Հետևաբար` դա նշանակում էր, որ դատական նիստն առանց հայցվորի էր ընթանում, ուստի դատավորը նպատակահարմար չգտավ նրա բացակայությամբ նիստը շարունակել: Ստացվում էր, որ Մարտին Զիլֆուղարյանը փաստաթղթերով չէր ներկայացնում հայցվոր Սուրիկ Խաչատրյանի շահերը:

Այսօրվա դատական նիստում նա դարձյալ չկարողացավ դատարանին բավարար ապացույցներ ներկայացնել, որ Սուրիկ Խաչատրյանի շահերն է ներկայացնում: Պարզվում է՝ Սուրիկ Խաչատրյանի անձնագիրը եւ անձնագրային տվյալները փոխվել են, ուստի դարձյալ դատարանը որոշեց, որ առանց հայցվոր կողմի նիստը հնարավոր չէ անցկացնել:

Ի վերջո, Մարտին Զիլֆուղարյանը խոստացավ, որ 20 րոպեից դատարանում կլինի անձամբ Սուրիկ Խաչատրյանը եւ ինքն էլ կհավաստի, թե ով ներկայացնի իր շահերը:

Սակայն 20 րոպե ընդմիջումից հետո փաստաբանը դատավորին խնդրեց իրենց եւս 45-50 րոպե ժամանակ տալ, քանի որ Սուրիկ Խաչատրյանը գտնվում է քաղաքի այլ ծայրամասում եւ չի հասցրել գալ:

Դատավորը նիստն ընդհատեց եւ Սուրիկ Խաչատրյանին կսպասի արդեն ժամը 12.45-ին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031