Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ պիտի նախագահը կազինոներում չխաղա, կամ…

Հոկտեմբեր 24,2013 11:44

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կայացրած որոշման համաձայն, «Ժառանգության» խմբակցության պատգամավորներն ընդգրկված չեն լինի ԵԽԽՎ խորհրդարանական պատվիրակության կազմում։ Հանրապետական պատգամավորներն, ի դեպ, ծափերով են ողջունել այս որոշումը։

 «ՉԻ» – ԱԺ նախագահի այս որոշումը միանգամայն տրամաբանական է։ Եթե երկրի նախագահը կազինոներում խաղում է, իսկ պատգամավորը ԵԽԽՎ-ում այդ մասին հարց հնչեցնում, ուրեմն՝ հարցի լուծման երկու տարբերակ կա։ Կամ պիտի նախագահը կազինոներում չխաղա, կամ որեւէ մեկը պիտի նման հարց տալու հնարավորություն չունենա։

Բայց արդյո՞ր խորհրդարանը կարող էր որոշում ընդունել, ասենք, «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կազինոներ այցելող պատվիրակությունների ձեւավորման կարգի մասին» եւ Սերժ Սարգսյանին դուրս թողնել այդ պատվիրակությունից։ Իհարկե չէր կարող, այնպես որ՝ մնում էր միայն երկրորդ տարբերակը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031