Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսկական գործազուրկներ չեք, բոլորդ էլ թաքուն աշխատում եք, էլ ինչո՞ւ իզուր տեղը փող տանք

Հոկտեմբեր 24,2013 11:34

Ազգային ժողովը երեկ մի սենսացիոն օրենք է ընդունել, ըստ որի՝ գործազրկության 18 հազարական դրամ նպաստներն այլեւս չեն վճարվի։ Օրենքի նախագիծը, հասկանալի է, կառավարությունն էր ներկայացրել, խորհրդարանական մեծամասնությունն էլ սուսուփուս ընդունեց։ Գործազուրկներին նպաստ վճարելու փոխարեն որոշվել է ակտիվացնել գործազրկության դեմ պայքարը եւ ընդլայնել համապատասխան ծրագրերը։

Հիմա փորձենք հասկանալ կառավարության ցինիզմի աստիճանը։ Իհարկե՝ տեսականորեն ավելի լավ է մարդկանց ապահովեք աշխատատեղերով, քան թե գործազրկության նպաստ տալ։ Պարզ ասած՝ ավելի լավ է մարդկանց ամսական ոչ թե 18 հազար դրամ ողորմություն տալ, այլ գոնե ամիսը 70-80 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղեր ստեղծել։ Այլ հարց է, թե ինչո՞ւ պիտի մեկը մյուսի հաշվին արվի։ Աշխարհի բազմաթիվ երկրներում բնակչության զբաղվածության ապահովման տասնյակ ծրագրեր են գործում, ընդ որում՝ շատ արդյունավետ, բայց որեւէ երկրի կառավարության մտքով չի անցնում ասել «լավ, քանի որ ծրագրերն ակտիվացնում ենք, բերեր գործազրկության նպաստը վերացնենք»:

Հասկանալի է, որ այդ 18 հազար դրամով այսպես թե այնպես հնարավոր չէ ապրել, բաց դա չի նշանակում, որ կառավարությունը պիտի կանգնի ասի «մեկ ա՝ դուք իսկական գործազուրկներ չեք, բոլորդ էլ թաքուն աշխատում ու յոլա եք գնում, էլ ինչո՞ւ իզուր տեղը փող տանք»։

Եթե այդպես է՝ թոշակները նույնպես պիտի վերացվեն, որովհետև թոշակով ապրել այսպես թե այնպես հնարավոր չէ, թոշակառուների 75-80 տոկոսն էլ զավակների օգնության հաշվին է գոյատեւում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031