Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Այվազյան. «Ադրբեջանի նոր ՊՆ նախարարը հայերի նկատմամբ ագրեսիվ կլինի»

Հոկտեմբեր 24,2013 11:32

«Ադրբեջանում ընտրություններն անցել են խայտառակ, բայց իրականում դա ժողովրդի պարտությունն էր: Տպավորություն կա, թե ամեն ինչ հանդարտ է, բայց ժողովուրդը դժգոհ է: Իլհամ Ալիեւը ստիպված կլինի նույն քաղաքականությանը դիմել եւ ժողովրդին պահել վախի եւ լարվածության մեջ, նույնը նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված կլինի»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

Ըստ նրա`լոկալ բախումները կարող են վերաճել պատերազմական գործողությունների վերսկսման:

Գրիգորի Այվազյանի խոսքով` Իլհամ Ալիեւը զոհաբերեց Ադրբեջանի պաշտպանության նախարարին. «Ինձ մոտ մեծ ափսոսանք առաջացրեց, որ Սաֆար Աբիեւը ազատվեց այդ պաշտոնից: Նոր նախարարն իրեն ավելի ագրեսիվ կպահի հայերի նկատմամբ, որ արդարացնի տիրոջ` Իլհամ Ալիեւի կամքը»:

Գրիգորի Այվազյանը նաեւ նշեց, որ Իլհամ Ալիեւը դեմքով շրջվում է դեպի պատերազմ:

Նրա ձևակերպմամբ` Ադրբեջանի հին ՊՆ նախարարը ավելի շատ հարսանիքային գեներալ էր, եւ զսպաշապիկի դեր էր կատարում, իսկ Սաֆար Աբիեւի պարագայում այդպես չէ. «Նախարարի փոփոխությունը տեղավորվում է հետընտրական պրոցեսների մեջ: Նշեմ նաեւ, որ ադրբեջանահայերի հայ համայնքը չի ճանաչում այդ ընտրությունները»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031