Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է բողոքարկել Հովիկ Աբրահամյանի որոշումը

Հոկտեմբեր 24,2013 11:28

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, երեկ՝ առավոտյան, ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ Հովիկ Աբրահամյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ Փոստանջյանն առաջարկել է. «Վերցրե՛ք մյուս միջխորհրդարանական պատվիրակություններում «Ժառանգության» տեղերը եւ ինձ տվեք միայն ԵԽԽՎ պատվիրակությունը»: Աբրահամյանը, բնականաբար, չի համաձայնել այդ առաջարկին, եւ խորհրդակցությունը վերածվել է վեճի։ «Դուք պատրաստվե՛ք ինձ հետ պատերազմի»,- ասել է Փոստանջյանը։

Իսկ արդեն ԱԺ նիստի ժամանակ Փոստանջյանն Աբրահամյանի որոշումը որակեց որպես ավտորիտար, ինչին ի պատասխան՝ ՀՀԿ-ից հնչեցին բուռն ծափահարություններ։ «Ես ուզում եմ Ձեզ տեղեկացնել, պարոն Աբրահամյան, որ Ձեզ սպասվում են շատ դժվարին օրեր։ Այս գործողությունները Ձեզ չեն ներվելու»,- սպառնաց Փոստանջյանը։

Սակայն Հ. Աբրահամյանը ոչինչ չպատասխանեց ու քվեարկության դրեց նախագծերը։

Ավելի ուշ Զ. Փոստանջյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է բողոքարկել Աբրահամյանի որոշումն ու այս հարցով համապատասխան նամակով դիմել է ԵԽԽՎ. «Ինձ թվում է՝ այս ԱԺ-ն երկար կյանք չի ունենա, որ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնություններն էլ կյանքի կոչվեն։ Այս խորհրդարանը լուծարման ենթակա խորհրդարան է, եւ դա շուտով տեղի կունենա»։

Միջխորհրդարանական պատվիրակությունները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած նոր կարգի համաձայն, պետք է վերակազմավորվեն. ԱԺ խմբակցությունները պետք է նորից առաջադրեն իրենց պատգամավորներին։ Ահա այստեղ լուրջ խնդիր է հասունանում, հիմա ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարները կարող են «անհնազանդներին» չներկայացնել միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում՝ «պատժելով» նրանց։ Առավել եւս, որ ՀԱԿ խմբակցությունն էլ կարող է իր հիմնավորումները բերել՝ «եթե չեն գալիս, չեն շփվում մեզ հետ, ի՞նչ իմանանք, թե նրանք որ պատվիրակությունում են պատկերացնում իրենց աշխատանքը, որտեղ են ուզում ընդգրկվել»։ «Ժառանգություն»–ից Զ. Փոստանջյանը տեղեկացրեց, որ Արզումանյանի հետ հարաբերությունները նույնն են, բայց չի բացառվում, որ իրենց համագործակցությունը վերականգնվի։ Արզումանյանն իրենց հրավիրել է մասնակցելու նոր ստեղծվող ՀՀՇ կուսակցության համագումարին, եւ դրանից հետո պարզ կդառնան հետագա հարցերը:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031