Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-ի իրականացրած ծառայողական քննության արդյունքներով ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել

Հոկտեմբեր 24,2013 11:15

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո ծառայությունը, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության 22.10.2013 թվականի «Հարկադիր կատարողը խոշոր չափի գումար է յուրացրել» վերնագրով տեղեկատվությանը, հայտնում է.
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 17.09.2013թ. թիվ 754 հրամանի համաձայն ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Արթուր Մնացականյանի նկատմամբ:
Ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ հարկադիր կատարող Արթուր Մնացականյանի կողմից թվով 17 կատարողական վարույթներով պարտապաններից ընդհանուր առմամբ գանձվել է 1.289.858 (մեկ միլիոն երկու հարյուր ութսունինը հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ, որը սահմանված կարգով չի վճարվել ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին և չի փոխանցվել պահանջատերերին:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ գործողություններում կարող են պարունակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, համապատասխան նյութերն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:
Նյութերի հիման վրա ՀՔ ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հայցերով հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Արթուր Մնացականյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրեն վստահված ուրիշի գույքի խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը շահագրգիռ է նման դեպքերի բացահայտման գործում՝ նպատակ հետապնդելով Ծառայությունում ունենալ միայն օրենքի տառը հարգող, արդարամիտ ու ազնիվ հարկադիր կատարողներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ
ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031