Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը՝ դեսպան նշանակվելու մասին. «Հեշտ լիներ, երեւի չէին ուղարկի»

Հոկտեմբեր 24,2013 11:09
Vahan Hovhannisyan

Հատված ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու շուրջ հարցազրույցից:

Դուք արդեն կոնկրետ ծրագրեր ունե՞ք, որ այնտեղ պատրաստվում եք իրականացնել։

– Այո, բայց ես չեմ կարող հիմա դրանց մասին խոսել։

Կարո՞ղ է, արդեն որոշակի տեղեկություններ ունեն, դրա համար են խոչընդոտում։

– Դե, արդեն ունեն, պարզ է, որովհետեւ մի քանի օր առաջ այնտեղ տեղի ունեցավ Հայաստանի անկախության տոնակատարությունը, որտեղ գլխավոր բանախոսը ես էի, բայց ելույթ ունեցան շատ ազդեցիկ եւ ճանաչված գերմանացի գործիչներ, որոնք Արցախի անկախության ճանաչման մասին են խոսում, արդեն հարց են դնում Ստեփանակերտի օդանավակայանի փակ

պահելու անթույլատրելիության մասին։ Խոսում են, օրինակ, որ անախրոնիզմ եւ Եվրոպային անհարիր երեւույթ է, որ գոյություն ունի ինչ-որ սեւ ցուցակ։ Այս ամենն արդեն գերմանական հասարակության մեջ դառնում է քննարկման թեմա, օրակարգի հարց, ինչն առաջ չկար։

Մեր ցանկացած քայլ թուրքերի կողմից դիմադրության է հանդիպելու։ Նրանք արդեն բավական շատ են խորհրդարանում, անցած խորհրդարանում Բունդեսթագում 7 հոգի էին, հիմա՝ 11: Քրիստոնյա-դեմոկրատների ցանկում էլ է արդեն թուրք անցել։ Այսինքն, նրանք բոլոր քաղաքական մարմիններում, կուսակցություններում, հասարակական միություններում, պետական ատյաններում կան։ Բազմամիլիոն բնակչություն են Գերմանիայում, դրան գումարվում են բավական մեծ թվով ադրբեջանցիներ, նաեւ այլ մուսուլման ժողովուրդներ, որոնք կարող են գտնվել թուրքական սփյուռքի կենտրոնների ազդեցության տակ։

Այնպես որ, որեւէ նորմալ հայի համար, որն իսկապես գնում է այնտեղ գործ անելու, աշխատելը բնականաբար, հեշտ չէ։ Հեշտ լիներ, երեւի չէին ուղարկի։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031