Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միության անդամ դարձող երկրների համար՝ ՀՀ անդամակցությունը ոչ այդքան ցանկալի

Հոկտեմբեր 24,2013 10:58

Մաքսային Միության եւ Եվրասիական Միության նախաձեռնության շուրջ արդեն իսկ նկատվում են հակասություններ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ։ Եվ այս ամենի ֆոնին հայտնվում է Հայաստանն իր «հավակնություններով» (այլ հարց է, թե ազգային շահի եւ տնտեսական արդյունավետության տեսանկյունից Հայաստանին անհրաժե՞շտ էր Մաքսային Միությանը անդամակցելը, թե ոչ):

ա) Թեեւ ՄՄ-ն նախաձեռնելու գործընթացում ի սկզբանե ամենեւին էլ առաջնային դեր հատկացված չէր Հայաստանին, բայց Բելառուսն ու Ղազախստանը կարող են մտավախություն ունենալ, որ Հայաստանը կարող է վերը նշված հակասությունների վրա խաղալով՝ ՄՄ-ի կազմավորման գործում հավակնել ստանդարտներ թելադրողի դերին՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն ունի առավել բարեփոխված ինստիտուտներ, կայացած ենթակաոուցվածքներ եւ գիտա-մասնագիտական պոտենցիալ, քան ՄՄ անդամ դարձող մյուս՝ շատ ավելի ավտորիտար երկրները։

բ) Հայաստանը սահմաններ չունի ՄՄ անդամ դարձող մյուս երկրների հետ, հետեւաբար ենթադրվում է առանձին մոտեցում։ Նրանց կարծիքով, հնարավոր են արտոնյալ պայմաններ Հայաստանի համար (այլ հարց է, թե Հայաստանի տեսանկյունից դրանք կարող են բոլորովին էլ տնտեսական առավելություններ չենթադրել):

գ) Կապված Արցախի խնդրի հետ՝ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին կարող է անդամ երկրների համար խնդիրներ առաջացնել Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Վերը նշվածը լրիվ բավարար է, որպեսզի ՄՄ անդամ դարձող երկրների համար ՀՀ անդամակցությունը լինի ոչ այդքան ցանկալի։

Աշխեն ՄՈԻՇԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031