Աշխարհի լավագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Ստամբուլում ընթացող տարվա ամփոփիչ մրցաշարի մեկնարկային տուրում հաղթանակ տոնելով՝ կանանց մեջ առաջինը հաղթահարեց միեւնույն մրցաշրջանում $ 10 միլիոն մրցանակային գումարի սահմանագիծը:
Եթե 32-ամյա ամերիկուհին կարողանա պահպանել «WTA Championships»-ի չեմպիոնական տիտղոսը՝ չկրելով ոչ մի պարտություն, այդ գումարը կաճի մինչեւ $ 12 միլիոն: Այս մասին տեղեկացնում է WTA պաշտոնական կայքէջը:
Նախկին ռեկորդակիրը Վիկտորիա Ազարենկոն էր, որն անցած մրցաշրջանում վաստակել էր $ 7 մլն. 923 հազ. 920:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ