Հայաստանցի մինչեւ 69 կգ քաշային ծանրորդ Վանիկ Ավետիսյանը, որ Վրոցլավում ընթացող աշխարհի առաջնությունում մեր ազգային հավաքականի երեք անդամներից ուժեղագույնների «A» խմբում ընդգրկված միակ ներկայացուցիչն էր, երեկ ուշ երեկոյան երկամարտի 307 (137+170) կգ արդյունքով տեղ զբաղեցրեց 12-րդ հորիզոնականում:
Նույնպիսի արդյունք գրանցեց նաեւ «B» խմբի առաջատար դարձած գերմանացի Ռոբերտ Ֆրեդրիխ Հոակիմը, որն անձնական թեթեւ քաշով շրջանցեց հայ ծանրորդին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ