Azatutyun.am․ Եվրոպական խորհրդարանն հոկտեմբերի 23-ի նիստում կողմ քվեարկեց Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և մինչ այսօր գրանցած առաջընթացն ու անհաջողությունները ներկայացնող բանաձևի փոփոխություններին:
Ուշագրավ է, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում անդրադարձ կա նաև Արևելյան հարևանության տարածքում առկա հակամարտություններին, որոնք ըստ Եվրոպական խորհրդարանի՝ պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա:
Ընդունված բանաձևի տեքստում նշվում է, որ ԵՄ-ն ավելի ակտիվ պետք է ներգրավվի հակամարտությունների խաղաղ լուծման գործում և հիշեցնում է իր դիրքորոշումը կապված մի պետության կողմից մյուս պետության տարածքների օկուպացման հետ. մասնավորապես, բանաձևի տեքստում ասվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի 4 բանաձևերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներին՝ ամրագված 2009 թվականի Լաքվիլլայի համատեղ հայտարարությամբ:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ՝ Azatutyun.am կայքում