Ալմաթիում ավարտին է մոտենում սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Սակայն քառորդ եզրափակչից հետո Հայաստանն այլեւս ներկայացուցիչ չի ունենա: Ասպարեզում մնացած մեր միակ ներկայացուցիչը՝ 69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը, այսօր կուբացի մրցակցի հետ մենամարտի ռինգ մտավ հիվանդ եւ զիջել նրան: Այսպիսով, Հայաստանի յոթ բռնցքամարտիկներից եւ ոչ մեկը չմտավ կիսաեզրափակիչ, որտեղ իր եւ թիմի համար առնվազն բրոնզե մեդալ կապահովեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ