Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում դատում են ոսկերչական սրահը թալանելու փորձ արած բարձրաստիճան ոստիկաններին

Հոկտեմբեր 23,2013 21:44

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրու «Ռուբին» ոսկերչական սրահը թալանելու փորձ արած երկու փորձառու ոստիկանների` ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրաչ Քալաշյանի և նույն բաժնի օպերլիազոր Արտակ Բադալյանի դեմ հարուցված քրեական գործ քննությունը:

«Հրաչ Քալաշյանը մեղադրվում է այն բանում, որ նա, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով  նախնական համաձայնության գալով  ոստիկանության Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի` Արտակ Բադալյանի հետ, նախապես իրենց հետ վերցնելով դիմակավորված գողություն կատարելու համար հարմարեցված սպորտային գլխարկներ, մուրճ, կացին և ձեռնոցներ 2013 թվականի օգոստոսի 5-ին ժամը 04.10 սահմաններում գնացել են Խաղաղության օղակ 8 հասցեում գտնվող «Ռուբին» ոսկերչական սրահ, կոտրել են սրահի մուտքի դռնակի ապակիները, մտել ներս, այնինչ իրենցից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել:Նկատելով տարածքում ծառայությունն իրականացնող ոստիկանության տարբերանշանով ավտոմեքենա` դիմել են փախուստի, սակայն  բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել», -ընթերցում ենք քրեական գործում:

Այսօր հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանը  միջնորդեց փոխել  Հրաչ  Քալաշյանի   խափանման միջոցը, 700 հազար դրամ գրավի դիմաց  ազատ արձակել նրան, քանի որ նրա մայրը ծանր հիվանդ է , բուժվում է մայրաքաղաքում,   բացի այդ  երկու ոստիկաններն էլ սոցիալական ծանր վիճակում են գտնվում, չեն կարող անգամ պաշտպան վարձել, հանրային պաշտպանն է իրականացնում նրանց պաշտպանությունը:Սակայն դատախազ Վաղարշակ Մխիթարյանը առարկեց` նշելով, որ նա կխոչընդոտի դատական նիստերի ընթացքը: «Ռուբին» ոսկերչական սրահի սեփականատերն էլ հայտարարեց, որ ոչ առարկում է, ոչ էլ համաձայնում, այլ թողնում է դատարանի հայեցողությանը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, այն կհրապարակի վաղը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031