Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Եթե լրագրողները «հարգելի գեներալ»-ով խոսեն, գուցե նա էլ ձեզ հայհոյանքով չպատասխանի»

Հոկտեմբեր 23,2013 21:29

Ինչպես տեղեկացրել ենք, այս օրերին ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում եւ մշակում է «Պատգամավորի վարքագծի կանոնները»:

Այս առնչությամբ Aravot.am-ը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց՝ երբ գեներալները լրագրողների հետ անգամ հայհոյանքով են խոսում, դա իրենց բնավորությունն է, մարդու տեսակն է, ինչպե՞ս է հնարավոր փոխել նրանց՝ կանոնների միջոցով՝ Հերմինե Նաղդալյանն այսպես արձագանքեց. «Օրինակ, ես նկատում եմ, որ ձեր խոսքի մեջ գեներալը ինչ-որ մի հատ վիրավորական բառ է ստացվում: Այդ գեներալն աչքի է ընկել իր նվիրվածությամբ, հայրենասիրությամբ, անձնազոհությամբ, իր հսկայական կենսագրությամբ: Եթե լրագրողները նրա հետ հարգանքով խոսեն, «հարգելի գեներալ»-ով խոսեն, գուցե նա էլ ձեզ հայհոյանքով չպատասխանի: Դիմացի կողմի հանգամանքը շատ կարեւոր է, երբեմն նայեք, էլի, հաշվի առեք: Մեր ոստիկանների մասնակցությամբ էսքան փողոցներում միջադեպեր  են լինում, դուք օրինակ չե՞ք զգում, որ երկրորդ կողմ կա, որը սադրում է, սահմանն անցնում է, որը նույն ոստիկանին այսօրվա, երիտասարդ տղային այնպիսի իրավիճակի մեջ է դնում, որ չկառավարի իր էմոցիաները, որ հավասարակշռությունը կորցնի: Եվ սա արվում է մտածված, կանխակազմակերպված: Էս ամեն ինչն էլ է չէ՞ տեսանելի: Եթե դուք շահագրգիռ եք, եկեք բոլորիս բացթողումները քննարկենք, ոչ միայն նրանց, ովքեր այն կողմում են միայն կանգնած»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմեն says:

    100 տոկոսով համաձայն եմ տիկին Նաղդղալյանի հետ

  2. Armen Sarkissian says:

    Հայաստանի և ամբողջ աշխարհի լրագրողներ, ինչու եք ստիպում, որ հայ գեներալները ձեզ հայհոյեն? Ինչ եք ուզում այդ խեղճ ու կրակ մարդկանցից? Իրենք հասարակ մարդիկ են, в гимназиях не обучались, օգտվում եք այն առիթից, որ կրթություն ու դաստիարակություն (գոնե ոչ բոլորը), չունենալու պատճառով չեն կարող համարժեք ու կիրթ պատասխան տալ? Գեներալ`ոնց երեխա, յոլա գնացեք…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031