Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եհովայի վկա երիտասարդ կնոջ մահվան պատճառը արյան փոխներարկումից հրաժարվե՞լն էր. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2013 20:24

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարտին Սարոյանի նախագահությամբ քննվեց ողբերգական ու միաժամանակ արտառոց մի քրեական գործ, որը հարուցվել է Կարեն Վխկրյանի նկատմամբ` իրենց հարևաններին` ամուսիններ Նաիրի ու Թերեզա Ուղուրլյաններին Շիրակացի փողոցի մայթի վրա վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու մեղադրանքով: Ողբերգական դեպքը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 17-ին, Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 4 տարեկան երեխայի մայր, 42-ամյա Թերեզան 4 օր անց մահացել էր: Այսօր դատարանը լսեց ամբաստանյալին` Կարեն Վխկրյանին, վերջինս պարզաբանումներ էր ներկայացնում, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը:

Ըստ նրա, ինքը գնացել է «գազազապռավկի», վերադառնալուց «Հովիկ» խանութի մոտ իրեն անծանոթ մի մեքենա է դուրս եկել, որից ինքը փորձել է փախցնել իր մեքենան ու սառցակալված, խայտառակ վիճակում գտնվող փողոցի պատճառով չկարողանալով կառավարել այն` վրաերթի է ենթարկել հարևաններին, սակայն դեպքի վայրից չի դիմել փախուստի: Ըստ ամբաստանյալի, 10 մետր հեռավորության վրա կանգնելով` ռիսկ չէր արել մոտենալ Ուղուրլյաններին, մտածել էր, որ նրանց շրջապատած մարդիկ կռիվ կսարքեն ` տեսնելով իրեն: Միաժամանակ, ըստ ամբաստանյալի, ինքը վերցրել է հեռախոսը շտապօգնություն կանչելու, սակայն ձեռքերը դողացել են, հեռախոսը ձեռքից ընկել է: Ըստ Կարեն Վխկրյանի, ինքը հարբած, ալկոհոլ օգտագործած չի եղել, այլ վախից գնացել է տուն, մի բաժակ օղի խմել սթրեսից դուրս գալու համար ու իր ոտքով գնացել է ոստիկանություն:

Թերեզա Ուղուրլյանի հայրն էլ պնդում էր, թե նրա ասածները զրպարտություն են, և որ նա եղել է հարբած վիճակում ու մի անգամ չի բարեհաճել հիվանդանոց գալ ու հարցնել Ուղուրլյանների առողջական վիճակի մասին: «Ես երես չունեի, եղբայրս էր գնում, և եթե ես գնայի, ինձ կթողնեի՞ն ռեանիմիացիայի սենյակ», -իր հերթին հարցնում էր Կարեն Վխկրյանը:

IMG_0180

 

Դատավարության ընթացքում ընթերցվեց դատաբժշկական համալիր փորձաքննության արդյունքները, ամբաստանյալի շահերը ներկայացնող Թամարա Յայոլյանը միջնորդություն ներկայացրեց դատարան հրավիրել Թերեզա Ուղուրլյանին բժշկական օգնություն ցուցաբերած բժշկին, քանի որ, ըստ փորձաքննության արդյունքների, նրա մահվան պատճառը հանդիսացել է ոչ թե բժշկի թույլ տված սխալը, այլ բավարար քանակությամբ արյուն չներարկելը: Փաստաբանը հայտարարեց, որ կասկածելի հանգամանքներ կան, թեև Թերեզայի հարազատները չեն ընդունում, որ Թերեզան ինքն է հրաժարվել արյան փոխներարկումից, սակայն դատաբժշկական համալիր փորձաքննության մեջ նշվում է, որ նա, լինելով Եհովայի վկա, հրաժարվել է փոխներարկումից: Մինչդեռ Թերեզայի հայրն այն կարծիքին է, որ իր աղջիկը եղել է անգիտակից վիճակում, ու եթե բժիշկները ցանկություն ունենային, նրան արյուն կներարկեին: Ամուսնու`Նաիրի Ուղուրլյանի ասելով էլ, բժիշկները արյան փոխներարկում չեն առաջարկել:

Այս մասին առավել մանրամասն` ընթերցեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031