Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Մենք միշտ թափանցիկ եւ հրապարակային ենք եղել եւ ԵՄ-ի, եւ ԱՄՆ-ի, եւ ՌԴ-ի հետ»

Հոկտեմբեր 23,2013 19:50

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց Եվրամիության հետ հարաբերությունների մասին, որին վարչապետը պատասխանեց.  «ԵՄ հետ հարաբերությունները եւ Եվրասիական միության, Մաքսային միության հետ հարաբերությունները մենք միշտ էլ դիտարկել ենք որպես փոխլրացնող: Բայց մենք ասել ենք, որ գործընթացներն են փոխլրացնող, ոչ թե՝ փաստաթղթերը: Փաստաթղթերում, այո, կարող են լինել կետեր, որոնք իրար կհակասեն, եւ դա բնական է եւ ենթադրում է, որ բանակցությունների միջոցով կշտկենք»:

Նա հիշեցրեց, որ ներկայումս կա քաղաքական որոշում, որ մենք գնում ենք դեպի Մաքսային միություն եւ չենք կարող ընդունել որեւէ միջազգային փաստաթուղթ, որը կհակասի այդ գործընթացին: «Եթե շարժվենք ձեր տրամաբանությամբ, – դիմելով Խ.Քոքոբելյանին ասաց վարչապետը,-ապա մենք կունենանք միայն մեկ ռազմավարական գործընկեր, իսկ մենք նպատակ ունենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները եւ այդ առումով դա բխում է մեր պետության եւ մեր ժողովրդի շահերից: Մենք ինքներս ենք որոշել արտաքին քաղաքականության մեջ գերակայությունները, հիմնավորել ենք դա ինքներս, եւ մեր բոլոր գործընկերները շատ լավ հասկանում են առաջնահերթությունները եւ գործողությունների տրամաբանությունը, մենք բաց եւ հրապարակային ենք եղել եւ Եվրամիության եւ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ, եւ նրանց համար մեր արտաքին քաղաքականությունը հասկանալի է:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031