Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր տնտեսվարողները՝ մինչեւ նոյեմբերի 1-ը, իսկ ՓՄՁ-ները՝ հուլիսի 1-ից հետո

Հոկտեմբեր 23,2013 19:46

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց նոր հսկիչ դրամարկղային մեքենաներով, որոնք, ինչպես հայտնի է, ձեռնարկություններն ու ընկերությունները պարտադիր կարգով պետք է ձեռք բերեն, եւ որոնք բավականին թանկ արժեն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրեց, որ այդ ՀԴՄ-ները թանկ են, քանի որ բազմաֆունկցիոնալ են, եւ դրանց միջոցով ձեռնարկությունները օնլայն կապ են հաստատելու կենտրոնական սերվերի հետ, իսկ նախկին ՀԴՄ-ները նման հնարավորություններ չունեին: Միասնական համակարգին միանալու միջոց հանդիսացող այդ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ները, ըստ վարչապետի, թանկ են, բայց դրանց ներդրման առաջին փուլում՝ մինչեւ նոյեմբերի 1-ը, դրանց հիմնական սպառողները լինելու են խոշոր ձեռնարկությունները, որից հետո կառաջանան խնայողություններ, եւ ՓՄՁ բիզնեսի համար, որոնք 2014-ի հուլիսի 1-ից պիտի անցնեն նոր ՀԴՄ-ներին, դրանք արդեն ավելի էժան կլինեն:

Ինչ վերաբերում է նրան, թե հնարավոր չէ՞ ավելի էժան ներկրել այդ սարքավորումները, վարչապետն ասաց, որ կարող են այլ ընկերություններն էլ մասնակցել, եւ եթե իրենց սահմանած չափանիշներին համապատասխան ՀԴՄ-ներ լինեն, կարող են ներկրել եւ իրացնել մասնավոր հատվածի համար:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031