Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ կասկածվող Էրհան Թունջելին բռնել են Ստամբուլի Կումբուրգազ թաղամասի առանձնատանը, նա փախուստի մեջ էր գտնվում 38 օր: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը՝ հղում անելով «Դողան» լրատվական գործակալությանը:
Հոկտեմբերի 23-ին Թունջելը «Դեյլի Սթար»-ին տված հարցազրույցում ասել էր, որ կհանձնվի 15 օրվա ընթացքում:
Թունջելը, որը Հրանտ Դինքի սպանությունից առաջ որպես իրազեկիչ համագործակցում էր Տրապիզոնի ոստիկանության հետ, Դինքի գործով արդեն կանգնել է դատարանի առաջ, սակայն՝ արդարացվել: 2013թ. սեպտեմբերին Ստամբուլի դատարանը նրան կրկին կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն նա չէր ներկայացել դատարան և անհետացել էր:
«Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքին սպանել են 2007թ. Ստամբուլում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ