Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանին անհանգստացրել է Human rights watch կազմակերպության ՀՀ կառավարությանն ուղարկած նամակը:
Այսօր «Արմատ» ակումբում նա ասաց, որ նամակն ուղարկվել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին. «Այս նամակը ուղղակի շանտաժ է, ճնշում ու պարտադրանք ՀՀ իշխանություններին, որ նրանք ապահովեն լայն քարոզչական դաշտ LGBT համայնքի համար: Նամակում շեշտված է, որ Հայաստանը պարտավոր է ապահովել այս բաները, իսկ եթե չապահովի` հետագայում որակվելու են որպես ՀՀ կառավարության անպատասխանատվություն»:
Պարոն Բոշյանը վստահեցնում է` սեռական փոքրամասնությունները Հայաստանում որեւէ խտրականության չեն ենթարկվում. «Կոմայգին վառ օրինակ, բազմազան հ/կ-ները, որոնք նրանց քարոզչությունն են ապահովում եւ միլիոնների հասնող ֆինանսավորումը, որ ստանում են արտասահմանից»:
Պարոն Բոշյանի խոսքով, սեռական փոքրամասնությունները բռնություն ու ճնշումներ են կիրառում հայ արժեհամակարգի եւ ընտանեկան ինստիտուտի նկատմամբ. «Նամակում հղում է կատարվում որոշ փաստաթղթերի վրա, որոնք Հայաստանը ստորագրել է LGBT համայնքին արտոնություններ տալու համար: Բայց այն, ինչ Հայաստանը ստորագրել է դրանք պարտադրանքի փաստաթղթեր են: Ես առաջարկում եմ` հանրաքվե անցկացնել եւ պարզել, հայ ժողովուրդը պատրա՞ստ է այլասերումը որպես արժեհամակարգ ընդունել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ