Թեպետ Մեսութ Օզիլից մեծ ակնկալիքներ կային, սակայն խաղադաշտում ամենահնարամիտ խաղացողը հակառակորդի 10 համարն էր՝ Հենրիխ Մխիթարյանը: Գրում է բրիտանական «Ինդեփենդենթ» թերթը՝ հոկտեմբերի 22-ին կայացած Չեմպիոնների լիգայի «Արսենալ»-«Բորսուսիա» խաղի մասին:
Այս ամառ Լիվերպուլը փորձում էր Դոնեցկի «Շախտյոր»-ից ձեռք բերել Մխիթարյանին, և նա ցույց տվեց, թե ինչի համար՝ փայլուն տեղաշարժի, երևակայության և գնդակին տիրապետելու:
Իհարկե, «Միկին» 16-րդ րոպեին, գրոհը խելացի ավարտելով, առաջ մղեց իր թիմին, բայց նրա գրեթե բոլոր գործողությունները հրաշալի էին՝ հակառակորդի հետ գնդակի համար պայքարելը, «Արեսնալ»-ի խաղացողներից փախչելը, տուգանային հարվածներ վաստակելը և «Բորուսիա»-ի խաղը վարպետորեն կազմակերպելը:
Դորտմունդը գուցե կորցրել է Մարիո Գյտցեին, բայց, անկասկած, չի կորցրել իր փայլը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ