Հոկտեմբերի 22-ին կայացավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ: Նիստում քննարկվող հարցերի թվում վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ԱԺ խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանը զեկուցեցին կուսակցության խորհրդարանական խմբակցությունում կատարված փոփոխությունների մասին:
Վարչությունն ի գիտություն ընդունեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնը թողնելու պարոն Ռուբեն Հակոբյանի որոշումը, խմբակցության նոր ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ քարտուղար Թեւան Պողոսյանի ընտրությունը:
«Ժառանգության» 2007-2012թթ. ԱԺ խմբակցությունում տեղի ունեցած ղեկավարների փոփոխության ոգով ներկա փոփոխությունը նույնպես գնահատվեց բնականոն:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն