Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները իրենց դժգոհությունը հայտնեցին Անդրեյ Սորոկինին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2013 17:19
PrevPhoto
NextPhoto

Այսօր ԵՊՀ մի խումբ ուսանողներ դասադուլ էին հայտարարել եւ բողոքի ակցիա էին անցկացնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց:

«Հայ երիտասարդները քնած չեն եւ պատրաստ են լինել մեր զինվորների կողքին»,- գրասենյակի դիմաց հայտարարեցին ուսանողները եւ «պահանջում ենք արդարություն» կոչերով մոտեցան գրասենյակին:

Ուսանողները բողոքում էին ԵԱՀԿ-ի անտարբերությունից եւ լռությունից՝ հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Պառավաքար հատվածում ադրբեջանցիների կողմից սպանված հայ զինծառայողի դեպքին:

«Ադրբեջանցիների հերթական սադրանքն էր: Ավտոճանապարհով քաղաքացիական եւ զինվորական մեքենաների վրա ադրբեջանական կողմի արձակած կրակահերթից զոհվեց ժամկետային զինծառայող: Զինադադարի պայմաններում միջազգային կառույցների ադրբեջանական ագրեսիայի հանդեպ անտարբեր վերաբերմունքը եւս մեկ զինծառայողի մահվան պատճառ դարձավ: Հատկապես մտահոգիչ է ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ-ի անտարբերությունը: Դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների հերթական կեղտոտ սադրանքը»,- ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը:

Ուսանողներին գրասենյակից ոչ ոք չդիմավորեց, ավելի ուշ ներսից հայտնեցին, որ գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը գրասենյակում չէ: Բայց ուսանողները սպասեցին այնքան, մինչեւ նա եկավ եւ նրան հանձնեցին իրենց գրավոր դժգոհությունը: Սորոկինը խոստացավ ծանոթանալ դեպքին եւ արձագանքել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031