Հայաստանն անցավ ազատ երկնքի քաղաքականությանը. սա նշանակում է, որ բոլոր այն ավիաընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել Հայաստանում, եւ կհամապատասխանեն սահմանված չափանիշներին՝ կարող են ուղեւորափոխադրումներ իրականացնել: Այսօր կառավարությունում հաստատվեց «Մրցունակ եւ շարունակական օդային փոխադրումների ծառայությունների ապահովման ծրագիրը»
Նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողներին ներկայացնելով ծրագիրը՝ ասաց, որ Հայաստանի համար լավագույն մոդելը ազատ երկնքի քաղաքականությունն է: Ըստ նախարարի, 1-2% տնտեսական աճ կապահովի ազատ երկինքը, եւ առհասարակ աճ կապահովվի հատկապես այն ոլորտների համար, որոնք կախված են օդային փոխադրումների հետ:
Մանրամասն` տեսանյութում
Պարոն Ավանեսյանի ներկայացմամբ` աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ազգային փոխադրողները շատ հազվադեպ դեպքերում են շահույթով աշխատում. երկինքն ազատականացնելուց հետո ազգային փոխադրող չի լինի:
Կարդացեք նաև
Աճը զբոսաշրջությանն ու ներդրումային գրավչությանն է վերաբերում:
Ինչ վերաբերում է նրան, որ ազգային ավիափոխադրողները նաեւ երկրի համար անվտանգության խնդիր են լուծում, եւ փաստորեն Հայաստանը չունենալով ազգային փոխադրող, այդ ոլորտում խնդիր կունենա, պարոն Ավանեսյանն ասաց. «Այս մոդելի ընտրության համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ ազգային ավիափոխադրողը սնանկացել է, եւ ես չեմ ասում քաղաքականութան սխալների արդյունք է: Աշխարհում լուրջ խնդիրներ էին ունենում ազգային ավիափոխադրողները: Միջազգային «Մաքքենզի» խորհրդատվական ընկերության հետ քննարկումների ընթացքում բերվել են օրինակներ. այսօր այն երկրները, որոնք կոնֆլիկտային գոտիներում են, ազգային փոխադրողներն առաջինն են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը: Մենք չենք կարող վստահ լինել, որ ազգային ավիափոխադրող ունենալով խնդիրը կլուծվի»:
Մանրամասն` տեսանյութում
Էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ` խորհրդատվական ընկերության հաշվարկներով, ազատ երկինք ունենալու արդյունքում մոտ 10% ավիատոմսերի գները կնվազեն, իսկ 20-25%-ով էլ փոխադրումները կաճեն: Նախարարի խոսքերով` բոլոր ընկերությունները որքան կուզեն, որ ուղղությամբ կուզեն, եւ ինչ քանակությամբ նստատեղերով, եւ ինչ օդանավերով ուզեն` թռիչքներ կիրականացնեն. «Կունենանք ավելի լավ ժամերի ու ավելի լավ թռիչքներ»:
Էկոնոմիկայի նախարարի` քաղավիացիայի ոլորտում ազատ երկնքի քաղաքականության, մրցակցային խնդիրների եւ մտավախությունների մասին` տեսանյութում
Մրցունակության ազգային հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանի դիտարկումները`«Մաքքենզի» խորհրդատվական ընկերության հետ համատեղ աշխատանքների մասին` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ