Սույն թվականի հոկտեմբերի 22-25-ին ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ համատեղ Հայաստանում կհյուրընկալի հնդկական հայտնի լրատվամիջոցների:
Հրավիրյալների թվում են «Hindustan Times Brunch» հանդեսի, «DNA» օրաթերթի, «Travel XP» հեռուստաալիքի, «Lonely Planet», «Business India» և «Outlook Traveller» ամսագրերի ներկայացուցիչները:
Այցի նպատակն է բարձրացնել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայրի վերաբերյալ ճանաչելիության մակարդակը հնդկական շուկայում և խթանել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:
Ճամփորդության ընթացքում լրագրողները կայցելեն Հայաստանի տեսարժան վայրերը, կծանոթանան պատմամշակութային և հոգևոր հարուստ ժառանգությանը, ազգային ավանդույթներին և ժամանակակից կյանքին:
Կարդացեք նաև
Այցի արդյունքում նշված ԶԼՄ-ներում կհրապարակվեն Հայաստանին նվիրված հոդվածներ, լուսանկարների շարք և հեռուստահաղորդում:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակ