Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացմանը

Հոկտեմբեր 23,2013 15:57

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Գերմանական կարմիր խաչի «Հուսո տուն» և մասնակցել «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացմանը: Տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի կինը: Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվող սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են շուրջ 400 տարեց շահառուներ:

Ողջունելով ներկաներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին. «Սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են, և մենք մշտապես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերելու: Վստահ եղեք, որ միշտ լինելու ենք ձեր կողքին և փորձելու ենք սոցիալական տարբեր ծրագրերի շրջանակներում լուծումներ տալ մայրաքաղաքում առկա սոցիալական տարբեր խնդիրների»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանը՝ մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար:

«Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացումն ազդարարվել է խորհրդանշական զանգի հնչյուններով:

Ողջույնի իր խոսքում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող աջակցության համար:

Ընդհանուր առմամբ այսօր մայրաքաղաքում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որոնցից օգտվում են շուրջ 2400 շահառուներ: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի և Գերմանական կարմիր խաչի համատեղ ուժերով հոկտեմբերի 1-ից իրականացվում է նաև «Արտագնա սպասարկում» սոցիալական ենթածրագիրը, որի շրջանակում Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում այս պահին ապահովվում է թվով 125 շահառուների սննդի խնդիրը:baregorcakan chasharan

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031