Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» հարցի հանգուցալուծումը մոտենո՞ւմ է. այժմ ի՞նչ իրավիճակ է գործարանում

Հոկտեմբեր 23,2013 15:45

«Նաիրիտ» գործարանում գոյություն ունեցող խնդիրները մնում են չլուծված: Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի ավելի քան 2000 աշխատակիցներ հարկադիր պարապուրդում են, նրանց վճարվում է ամսական աշխատավարձի երկու երրորդը: Աշխատավարձերի հետ կապված «Նաիրիտ»-ի պարտքը կազմում է մոտ 10 միլիոն դոլար:

Նշենք նաև, որ «Նաիրիտ»-ի արհմիության ղեկավար Հրաչյա Թադևոսյանը մեկ ամիս առաջ կարծիք էր հայտնել, թե գործարանի հարցը մինչև տարեվերջ կհանգուցալուծվի:

Aravot.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենի արտադրական հարցերով առաջին տեղակալ Ռուբեն Սաղաթելյանն այս մասին հստակ կարծիք չհայտնեց ու նշեց. «Նաիրիտում» շարունակում է տիրել նույն իրավիճակը: Մինչև չորոշվի գործարանի կարգավիճակի հարցը, ոչ մի բան չի փոխվի: Հիմա նույնն է, աշխատակիցները ամիս ու կեսը մեկ, մեկ աշխատավարձ են ստանալու»:

Պարոն Սաղաթելյանը շեշտեց նաև, որ գործարանի աշխատակիցների պահանջը մեկն է, որ «Նաիրիտը» աշխատի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նաիրիտ Գործարան ՓԲԸ չունի գործադիր տնօրեն: Նաիրիտի գլխավոր տնօրենը Հովիկ Հախինյանն է, իսկ Ռուբեն Սաղաթելյանը` գլխավոր տնօրենի արտադրական հարցերով առաջին տեղակալը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031