Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ուսանողական խորհրդի հայտարարություն

Հոկտեմբեր 23,2013 14:48

Հոկտեմբերի 22-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում տեղի ունեցավ ադրբեջանական կողմի հերթական սադրանքը: Ավտոճանապարհով ընթացող քաղաքացիական և զինվորական մեքենաների վրա ադրբեջանական զինուժի արձակած կրակահերթից զոհվեց ժամկետային զինծառայող Գարիկ Արտակի Պողոսյանը:

Ցավով պետք է նշենք, որ միջազգային կառույցների կողմից ադրբեջանական ագրեսիայի հանդեպ անտարբեր վերաբերմունքը զինադադարի ռեժիմի հերթական խախտման և ևս մի հայ երիտասարդի մահվան պատճառ դարձավ: Հատկապես մտահոգիչ է ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ-ի անտարբերությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք` Երևանի պետական համալսարանի ուսանողներս, դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների հերթական կեղտոտ սադրանքը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի անհասկանալի լռությունը: Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը, սակայն անպատասխան է մնացել ԵԱՀԿ-ի կողմից: Մենք` ուսանողներս, շարունակելու ենք տարբեր ատյաններում պահանջել, որպեսզի դատապարտվի Ադրբեջանի հանցավոր վարքագիծը և տրվի քաղաքական գնահատական: Միևնույն ժամանակ մենք հետևողական ենք լինելու, որ ԵՊՀ ուսանողների ձայնն ամենայն լրջությամբ լսելի լինի ԵԱՀԿ համապատասխան կառույցներում:
Համոզվա՛ծ եղեք, որ ԵՊՀ ուսանողը պատրաստ է վայր դնել գրիչը և մեկնել պաշտպանելու հայրենիքը:

 

ԵՊՀ ուսանողական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031