Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտություն կա վերանայել դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը

Հոկտեմբեր 23,2013 14:29

Դասագրքերի բաշխման ու վարձավճարների հավաքագրման առնչությամբ մարզերից ահազանգեր են գալիս, որ մարզային կրթության վարչություններից դպրոցներին պարտադրում են իրացնել դպրոցների գրադարաններում եղած բոլոր դասագրքերն այն դեպքում, երբ աշակերտների թիվը պակասել է, կամ 5-րդ տարում դասագիրքը նույն արժեքով է տրվում աշակերտին, ինչ առաջին տարում:

Կա ահազանգ այն մասին, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին միայն ԴՇՀ-ի (Դասագրքերի շրջանառու հիմնադրամի) հրատարակած դասագրքերն են տրվում անվճար, իսկ պետբյուջեով հրատարակված գրքերը՝ գումարով:

Տեղեկացված եմ նաև, որ ծնողները դասագրքերը հաճախ չեն ուզում վերցնել՝ ասելով, որ դրանք կայքում տեղադրված են, և երեխան օգտվում է կայքից, կամ երկու հոգով մեկ գիրք են ուզում վերցնել, որը դպրոցի գրադարանավարներին և տնօրեններին հաճախ ծանր կացության առջև է կանգնեցնում:

Կարծում եմ, որ ժամանակն է վերանայել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործունեությունը, և գտնել դասագրքերի օգտագործմանը նպաստող ավելի արդյունավետ ու փոխշահավետ մեխանիզմ:

 Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031