Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Եթե գնում ենք Մաքսային միություն` նշանակում է մենք հրաժարվում ենք «եւ-եւ»-ի քաղաքականությունից»

Հոկտեմբեր 23,2013 14:08

«Գուցե մերոնք սպասում են, որ այստեղ ոչինչ չի ստացվի: Մեր, սեպտեմբերի երեքի հայտարարությունը հիասթափեցնող էր, այն բարձրացրեց Եվրոպայից եկող բացասական ալիքը: Բայց ավելի լավ կլիներ մերժել Ռուսաստանի ցանկությունները, որովհետեւ, եթե այդպիսի կտրուկ շրջադարձ արեցին, ապա հարկավոր է մեղմել բացասական ալիքը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետի մեկնաբանմամբ`այն մարդիկ ովքեր աջակցում էին Հայաստանին, ասելով, թե օրինակ՝ Ղարաբաղի հարցում պետք է Հայաստանի հետ լինեն` այսօր ծանր վիճակում են. «Եվրոպական պառլամենտում պրո-ադրբեջանական գիծը Ղարաբաղի հարցում կուժեղանա»:
Ստեփան Գրիգորյանը նաեւ ասաց, որ Ասոցացման համաձայնագրում ոչ մի բառ չկար Հայաստանի անվտանգության, ռազմաքաղաքական աջակցության մասին. «Հայաստանի փաստաթղթում նման բան չկար ու «եւ-եւ»-ի քաղաքականությունը այնտեղ աշխատում էր, եւ քանի որ մենք հրաժարվեցինք նրանից, ու եթե գնում ենք Մաքսային միություն` նշանակում է մենք հրաժարվում ենք «եւ-եւ»-ի քաղաքականությունից»:
Ստեփան Գրիգորյանի հավաստմամբ` մենք այսօր չունենք ավելի անվտանգ իրավիճակ` քան նախկինում էր, որովհետեւ, եթե պետության ամբողջ փաթեթը վստահում ես ուրիշին, դա ավելի վտանգավոր է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031