Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Գազի գինը չի էժանանա, բարձրանալու է»

Հոկտեմբեր 23,2013 13:36

Այսօր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Տեսակետ» ակումբում անդրադառնալով Եվրոպական եւ Մաքսային միություններին՝ ասաց. «Մենք Եվրամիության հետ պլանավորում էինք ստորագրել ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագիրը, իսկ հիմա պլանավորում ենք ստորագրել անազատ առեւտրի գոտու պայմանագիրը: Մաքսային միությունը ոչ մի բան մեզ չի տա ու ակնհայտ բացասական էլեմենտներ կան՝ կապված այս շարժման հետ»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի` մեր համակարգերը չեն համընկնում Մաքսային միության հետ, մեր ակնկալիքները չեն իրականանա, իսկ գազի գնի հետ կապված մեր սպասելիքները, թե գազի գինը չի ավելանալու` այդպես չի լինի, ավելին` գնի էժանացում մեզ համար նույնպես չի սպասվում. «Սա պաշտոնական դիրքորոշում է, Ռուսաստանը գազի գինը բարձրացնելու է: Եվ ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը չի սիրում մեզ, այլ դա նրանց որոշելիքն է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031