Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներվում են միայն փողատեր կալանավորները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2013 13:25

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Թամարա Յայլոյանը ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ հռչակված համաներումը որակեց որպես սոցիալական ուղղվածություն ունեցող, որից օգտվում են միայն փող ունեցողները: «Համաներման վերաբերյալ որոշակի դժգոհություններ կան, որոշակի անհասկանալի և խրթին կետեր կան նրա մեջ: Խոսքս մասնավորապես վերաբերում է համաներման 9-րդ կետի 6-րդ ենթակետին, որտեղ նշված է. «Համաներումը չկիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր մինչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել տվյալ հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասը կամ առկա է վեճի, հանցագործության պատճառված և հատուցման ենթակա վնասի կամ դրա չափի կապակցությամբ: Ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած, դատական ակտով սահմանված նյութական վնասը»:

Այսպիսով` համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, ում վերաբերյալ կան դատավճռով օրինական ուժի մեջ մտած քաղհայցի պահանջներ, հանրային վեճեր կան տուժողների հետ կապված:

Հասկանալի է, որ բնականաբար ցանկացած պարագայում պետք է օրենք ընդունելիս կամ համաներում ընդունելիս հաշվի առնվեին յուրաքանչյուր կողմի իրավունքները ու շահերը, ինչպես նաև տուժող կողմի իրավունքներն ու շահերը: Բայց բացառապես շեշտը դնել այն հանգամանքի վրա, որ եթե չի հատուցվել տուժողին պատճառված վնասը կամ վեճը առկա, այդ վեճը շատ տարածական իմաստ ունի, կողմերի միջև և այդ պարագայում չտարածվեց՝ սա նշանակում է, որ այն անձիք, ովքեր ունեն գումար, ովքեր կարող են հատուցել պատճառված վնասը կամ տուժողի պահանջած գումարը:

Նշեմ, որ շատ ժամանակ, որ ելնելով այս համաներման ակտից` որոշ տուժողներ սկսել են ավելի բարձր քաղհայցի պահանջներ ներկայացնել, քան ասենք կարող էին մինչ այդ ներկայացնել, որովհետև օգտվում են այն առիթից, որ եթե չվճարվի այդ գումարը՝ համաներումը, չի տարածվի: Ուրեմն ավելի լավ է, ինչքան հնարավոր է շատ գումար ներկայացվի: Այս պայմաններում ստացվում է, որ գումար ունեցողների նկատմամբ պետք է համաներումը կիրառել, իսկ ովքեր գումար չունեն՝ նրանց նկատմամբ համաներում չպետք է կիրառել:

Ինձ թվում է, որ համաներումը մարդասիրական ակտ է, և հանցագործին իր կատարած արարքը ներվում է: Այս պարագայում հանցագործին իր կատարած արարքը ոնց որ թե չի ներվում, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ կներեմ նրան, ով գումար ունի, իսկ ով գումար չունի, ուրեմն նրան չենք ների», -ասում է Թամարա Յայլոյանը:

Փաստաբանի համար անհասկանալի է մնում մեկ այլ հանգամանք: «Եթե ընդունենք, որ անձանց միջև վեճ կա, ամբաստանյալը ընդունում է, ենթադրենք, 1 կամ 2 միլիոն դրամի հայցը, բայց չի ընդունում 5-6 կամ 10 միլիոն դրամի հայցը, էս պարագայում ի՞նչ պետք է անել, պետք է համաներումը կիրառե՞լ, թե՞ չկիրառել: Իսկ ընդունենք, որ, ասենք, քաղհայցի նկատմամբ հայցային վաղեմություն չկա, դատարանը քաղհայցի իրավունքն է վերապահել տուժող կողմին և տուժող կողմը սկսում է, ասենք, տարիներով այդ հարցը ձգձգել և տարիներով այդ հայցի վերաբերյալ վեճերը քննարկվում են: Այս պարագայում ինչպե՞ս պետք է լինի, համաներումը պետք է կիրառվի՞, թե չպիտի կիրառվի»,-հարցնում է մեր զրուցակիցը:

Համաներումը, ըստ փաստաբան Թամարա Յայլոյանի, դառնում է պետությանը կամ անձանց պատճառած վնասները վերադարձնելու միջոց, մինչդեռ, նրա համոզմամբ, եթե անձը ունենար այդ գումարը՝ ամենայն հավանականությամբ տվյալ հանցագործությունը, ասենք գողությունը չէր կատարի: «Ընդունենք անձը գումար չի ունեցել, գնացել ինչ-որ բան գողացել է, եթե ունենար գումար՝ չէր կատարի: Հիմա եթե կատարել է, նրանից պահանջում են այդ գումարը, որ համաներում կիրառեն, սա նշանակում է, որ, ըստ էության, չեն ցանկանում նրա նկատմամբ համաներում կիրառել»,- մեկնաբանում է փաստաբանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031