Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանը դրական միտումներ է նկատել

Հոկտեմբեր 23,2013 13:18

«Սևանա լճի էկոլոգիական վիճակը բարելավել է»,- արձանագրել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Այսօր «Ելակետ» ակումբում նա նաեւ ասաց, թե մտահոգված է, որ լճի ափերը ճահճանում են. «Ջրի մակարդակի բարձրացման արդյունքում ափերը ճահճանում են, բայց լճի կենտրոնական հատվածներում ջրի բոլոր ցուցանիշները լավացել են: Պատճառն այն է, որ ժամանակին չեն կատարվել ափերի մաքրման աշխատանքները: Ժամանակին կար տեսակետ, որ անտառը կգնա ջրի տակ և ամեն ինչ կկարգավորվի, սակայն փորձը ցույց տվեց, որ դա սկսեց բերել ճահճացման: Այժմ, արդեն երևում է, որ ջրի թափանցիկությունն ավելացել է: Անկախ ամեն ինչից՝ երկար տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր Սևանը ինքնամաքրման ինչ-որ աննախադեպ ներուժ ունի և եթե մի փոքր իրեն օգնում ես, ինքը անմիջապես արձագանքում է»:

Նրա խոսքով, շրջակա հանքավայրերի հետ կապված չի ստացվում ստանալ ցանկալի իրավիճակը. «Մենք տեսնում ենք, որ ծանր մետաղների աղտոտվածությունը բարձր է: Ինչ վերաբերում է գետերին, ապա այստեղ թե՛ թափոններով աղտոտվածություն կա, թե՛ փոքր ՀԷԿ –երի խնդիրը, որոնք փակում են ձկների համար բոլոր ճանապարհները: Խնդիրները շատ են, բայց ընդհանուր միտումը դրական է»:

Կարինե Դանիելյանը նաեւ ասաց. «Թափոնների հետ կապված բոլոր ծրագրերը մշակված են, որոշված է, թե ինչ կայուն կառավարում պետք է իրականացնել հոսքաջրերի հետ կապված: Որոշ ծրագրերի համար գումարները ստացված են, և այժմ բանակցություններ են գնում մյուս ծրագրերի համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031