Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղավիացիայի ոլորտի ազատականացումը քննարկվեց կառավարությունում

Հոկտեմբեր 23,2013 13:16

ՀՀ քաղավիացիայի ոլորտն ազատականացվում է. Այսօր կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց, որ սկսվելու է քաղավիացիայի ոլորտի ամբողջական ազատականացումը, կատարվելու են կառուցվածքային փոփոխություններ: Ըստ նախարարի, հաստատվելու են ոլորտին վերաբերող չափանիշները, ըստ որոնց էլ կարգավորվելու են տեղական ավիաընկերությունների աշխատանքները, նրանց լիցենզավորման կարգն ու հիմնադրույթները:

Նիստում քաղավիացիայի վարչությունից եւ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացրեցին, որ դիտարկումներ ունեն հայեցակարգի վերաբերյալ, եւ ժամանակ խնդրեցին հայեցակարգին ծանոթանալու եւ շտկումներ կատարելու համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց, որ ոլորտի ազատականացման վերաբերյալ բուռն քննարկումներ են եղել, իրարամերժ կարծիքներ՝ ոլորտի խիստ կարգավորման տարբերակից մինչեւ առավելագույն ազատականացման տարբերակը. «Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է ՀՆԱ-ի աճը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, դարձնելու է ուղեւորափոխադրումները հարմարավետ, գները նվազելու են»:

Վարչապետի խոսքերով՝ հայեցակարգի մշակման համար աշխատել են աշխարհահռչակ «Մաքքենզի» ընկերության մասնագետները, որոնք էլ մշակել են ՀՀ քաղավիացիայի ոլորտի ռազմավարությունը, այս հարցը քննարկվել է նաեւ ՀՀ նախագահի մոտ: Դեռ մի քանի օր էլ ոլորտի շահագրգիռ կողմերը պետք է աշխատեն միջազգային ընկերության մասնագետների հետ եւ փաստաթուղթը տեղայնացնեն ու վերջնական այն ներկայացվի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031