Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի թեմի առաջնորդը` միասեռ ամուսնությունների և գենդերի օրենքի մասին

Հոկտեմբեր 23,2013 13:04

Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին» օրենքը հասարակական լուրջ դիմադրության պատճառ դարձավ: Դժգոհությունների հիմնական թիրախն այն է, որ օրենքը, օրինակ, ամրագրում է, որ «գենդերը տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարքն է»: «Ձեռքբերովի» տերմինն էլ արժանացել է հոգևորականների, տարբեր կազմակերպությունների դիմադրությանը, որոնք այս օրենքի ընդունման դեպքում լուրջ մարտահրավերներ են տեսնում ազգային արժեքների և դաստիարակության հարցում:

Aravot.am-ի հետ զրույցում այս խնդիրների մասին իր մտահոգությունը հայտնեց նաև Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովում այս հարցի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություն է կատարվել, և դրանց հաջորդած վերլուծությունները օրենքը մշակելու համար նպաստավոր կլինեն:

Մեր այն դիտարկմանը, թե քաղաքացիները, որոնք պայքարում են ընդդեմ օրենքի ընդունման՝ պնդում են, թե օրենքի ընդունումը ենթադրում է միասեռ ամուսնությունների օրինականացում, հոգևորականն այսպես պատասխանեց. «Անշուշտ միասեռ ամուսնություններին ցանկացած հոգևորական դեմ է: Դրա համար էլ օրենքը պիտի լավ ուսումնասիրվի և ճիշտ ձևակերպում ստանա, այլապես կարող է թյուրընկալումների տեղիք տալ: Ներկայիս ձևակերպմամբ օրենքը շատ խոցելի է: Խնդիրն այն է, որ գենդերը մեզ մոտ ընկալվում է` որպես սեռային առանձնահատկություն, իսկ Եվրոպայում ընկալում է այնպես, թե անձը ինչ սեռի է` ըստ իր ընտրության»:

Գեղարքունիքի թեմի առաջնորդը գենդերի մասին օրենքի ընդունման դեմ կազմակերպված հասարակական դիմադրությունը տեղին է համարում: Այն շահարկումներին, թե մեր երկրի վերին օղակներում Եվրոպայից արդեն գումարներ են ստացել, որպեսզի ամեն կերպ ընդունեն գենդերի մասին օրենքը, հոգևորականն այսպես արձագանքեց. «Առանց հավաստի տեղեկությունների` այդպիսի լուրերի հավատալ չեմ կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ես համոզված եմ որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների մասին» օրենքը մեր իշխանությունների պռոեկտն է, որի նպատակն է ցույց տալ բարոյականության մարմնավորում Ռուսաստանի և այլասեռված արևմուտքի տարբերությունը։ Գրանտակերներ,քայքայիչ աղանդներ, աշխատատեղեր ստեղծողների դեմ պայքարող հայրենիքի դավաճաններ։ ՄՄ մեջ մտնելու համաձայնագրի ստորագրումից հետո լայն թափ ստացավ փնովել այն ամենը ինչը կապվում է արևմուտքի հետ։ Մի թէ մեր երկրի ամենամեծ պռոբլեմը’ մի քանի տասնյակին հասնող համասեռամոլներն են։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031