Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում «Քաշաթաղ» հկ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը խոսեց 1915թ. Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը Եվրոպական դատարանում բողոքարկելու մասին:
«Իրազեկման տեսքով երկրի ղեկավարությանը տեղեկացված է եղել, ինձ երկու անգամ զանգել են նախագահի աշխատակազմից, ես էլ ասել եմ դա հեռախոսազրույցի բան չի՝ հրավիրեք, ես փաստեր կներկայացնեմ: Ինձ նորից զանգեցին, ասելով, թե ձեզ ի՞նչ է պետք ցեղասպանության հետ կապված՝ ասեք, տանք: Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, որին դիմել էի, ապա, նրանք պահանջել են ինձնից նյութեր, սակայն հետո Հայ դատը փախավ: Իրականում Դաշնակցությունը ոչ մի հարցով էլ չի զբաղվում»,- ասաց Ռոբերտ Սիմոնյանը՝ նշելով, որ ցանկացած համակարգ, նաեւ կուսակցությունները, պիտի աջակցեին իրեն այս հարցի հետ կապված, ինչը չարեցին:
Ռոբերտ Սիմոնյանն ասաց, որ դիմել է նաեւ «Ժառանգությանը», ՀՀԿ-ին, լրատվական դաշտին, բայց ոչ մեկից աջակցություն չի ստացել:
Ռոբերտս Սիմոնյանը նաեւ նշեց, որ այս առումով ոչ ՀՀ նախագահի, ոչ ԱԺ-ի, եւ ոչ կառավարությանը որեւէ համակարգից պատասխան չի եղել` «Բոլորը փախել են պատասխանատվությունից, քանի որ դրանով որեւէ մեկը չի զբաղվում, ցանկություն էլ չունի դրանով զբաղվելու, դրա համար էլ փախչում են պատասխանատվվությունից»:
Կարդացեք նաև
Ռոբերտ Սիմոնյանը գտնում է, որ մենք զոհի կարգավիճակից դարձել ենք ագրեսոր: Նրա խոսքով այդ հսկայական փաթեթը ինքը մաս-մաս ներկայացրել է նաեւ պետական համակարգերին, դատախազություն, ազգային անվտանգություն, դատարաններ, բայց բոլորն ասել են, թե դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում:
Ռոբերտ Սիմոնյանը հավելեց, որ Եվրոպական դատարան դիմել է 2012 թվականի տարեվերջին, որից մոտ երկու ամիս անց, փետրվարի 21 –ին պատասխանել են իրեն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ