Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կրկին համերգով հանդես կգա Հայաստանում։ Համերգը կկայանա նոյեմբերի 21-ին՝ Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
«ՉԻ» – Գագիկ Բեգլարյանը ներկա կգտնվի համերգին, թե ոչ՝ դժվարանում ենք ասել, բայց ահա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ակնհայտորեն խուճապի մեջ է: Իբր տրանսպորտի թանկացման խնդիրը քիչ էր՝ հիմա էլ Դոմինգոյի համերգը։ Չնայած՝ անհանգստանալու կարիք կարծես թե չկա. բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրել է խնդիրը եւ պարզել, որ Դոմինգոյի համերգի պահով Տարոն Մարգարյանը շահերի բախման իրավիճակում չի գտնվում։
Եվ այնուամենայնիվ, մեր տեղեկությունների համաձայն, Երեւանի քաղաքապետարանը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է գտնել Պլասիդո Դոմինգոյին Հայաստան հրավիրողներին, զրուցել նրանց հետ եւ գտնել պատվիրատուներին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Շատ անհամ հումոր էր, հեչ Առավոտի բան չի։