Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի որդուց բացի՝ ովքե՞ք են եղել մյուս հայտնի պաշտոնյաների որդիները, որոնք առնչվում են թմրաբիզնեսին

Հոկտեմբեր 23,2013 12:04

Դեռեւս 2013 թ. օգոստոսի 29-ին Խանջյան փողոցում գտնվող բարի մոտից թմրամիջոցներ օգտագործելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն էր բերման ենթարկվել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանն իր ընկեր Վահագնի հետ միասին։ Արա Օսկանյանի մոտ ոչինչ չէր հայտնաբերվել, փոխարենն ընկերոջ հեռախոսի գրպանից թափվել էր ինչ-որ փոշի, որի ծագումնաբանությունը պարզելու համար նշանակվել էր փորձաքննություն։ Սեպտեմբերի 25-ին եզրակացության արդյունքների հիման վրա պարզ էր դարձել, որ Վարդան Օսկանյանի որդին եւ նրա ընկերը՝ Վահագն Մարկոսյանը, թմրանյութ են օգտագործել։ Վերջիններս առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ օգտագործելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի 1– ին մասի հատկանիշներով (առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը) եւ տուգանվել են 200 հազար դրամի չափով։

Իսկ ահա այս տարվա հուլիսի 14-ին՝ ժամը 02:20–ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից բերման էին ենթարկել 1982թ. ծնված Արթուր Մանուկյանին։ Վերջինս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, ինչպես նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր նշանածը։ Ըստ տարածված տեղեկությունների՝ տղաներին բերման էին ենթարկել թմրանյութ պահելու կասկածանքով։ ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը հերյուրանք էր անվանել այն լուրերը, թե իր որդին բերման է ենթարկվել ոստիկանություն։

Թերեւս զարմանալի չէր, որ պատգամավորի որդին այս պատմությունից չոր դուրս կգա, քանի որ սա միակ դեպքը չէր, որ Արթուր Մանուկյանը եւ նրա ընկերներ Վահագնը ու Երվանդը հայտնվում են սկանդալային պատմության կիզակետում։ Ոչ վաղ անցյալում նրանց մեքենայի միջից նաեւ մեծաքանակ զենքեր հայտնաբերվեց։

Սեպտեմբերի 11-ին էլ պարզվեց, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ հնչած կրակոցներից հետո կալանավորված նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւս թմրամոլ է։ Դեպքից հետո նշանակված փորձաքննության եզրակացությամբ ապացուցվել էր, որ նախկին մարզպետի որդու մեզից եւ մազից վերցված փորձանմուշներում հայտնաբերվել են թմրանյութեր։ Սակայն այս փաստը չխանգարեց, որ մարզպետի որդին հայտնվի ազատության մեջ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031