Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային հիմնադրամների գումարներն ի՞նչ կլինեն, եթե արժույթը դարձյալ դառնա ռուբլին

Հոկտեմբեր 23,2013 11:45

Հաջորդ տարվա հունվարի մեկից Հայաստանում ներդրվելու է կենսաթոշակային նոր համակարգ։

Ըստ այդմ՝ յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձից պետք է պարտադիր մասհանումներ անի եւ վճարի կենսաթոշակային հիմնադրամներին։ Ի՞նչ կլինի այդ հիմնադրամներում կուտակված ահռելի գումարների հետ, եթե Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ, որտեղ տրամաբանորեն կգործի միասնական արժույթ, պայմանական ասած՝ կստեղծվի ռուբլու գոտի։ Այս կապակցությամբ երեկ զրուցեցինքն ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ։

Եթե մենք մտնենք ռուբլու գոտի, կուտակված գումարների հետ ի՞նչ է լինելու։

– Նախ, ես չգիտեմ՝ որտեղից եք վերցրել ինչ-որ գոտիներ մտնելը, մյուս կողմից, դա ընդհանրապես որեւէ կապ չունի այն միջոցառումների, այն քայլերի հետ, որոնք ամրագրված են ՀՀ օրենքներով եւ ենթաօրենսդրական ակտերով։ Կա հստակ օրենքով սահմանված կուտակային միջոցների ներդրման քաղաքականություն։ Դրանք ներդրված են արժեթղթերում եւ

տարբեր գործիքներում, կա դրանց հաշվարկման մեթոդաբանություն՝ եւ որոշումներով սահմանված, եւ ԿԲ նորմատիվ իրավական ակտերով եւ դրանց՝ դեպոզիտարիայում հաշվառվելով։ Եվ ակտիվների երկու կառավարիչ ընկերությունները, որոնք մտնելու են Հայաստան, գործելով միջազգային շուկաներում հայտնի հարթակներում, ամբողջ աշխարհում հայտնի մեխանիզմներով պիտի իրականացնեն այդ միջոցների ներդրումները։

Եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, հասկանալի է, որ ամեն ինչը պետք է համապատասխանեցվի, այդ թվում նաեւ դրամական միավորը (հարցը կիսատ է մնում):

– Որտեղի՞ց է նման բան հասկանալի։

Այդպես է. ինչպես ԵՄ գոտում եվրոն է միավորը, այնպես էլ Մաքսային միության դեպքում կարող է լինել։

– ԵՄ անդամ երկիր կա, որը եվրագոտու մեջ չի մտնում։ Դուք չգիտե՞ք այդպիսի երկիր։

Այսինքն, ուզում եք ասել՝ դրամը չի փոխվի՞՝ անկախ մեր Մաքսային

միության կազմ մտնելը։

– Ես չեմ ուզում նման բան ասել, ես ասում եմ հետեւյալի մասին՝ դրանք լրիվ տարբեր հասկացություններ, տարբեր կատեգորիաներ են՝ տնտեսական դաշտը, տնտեսական միությունը։ Մաքսային միության մասով դա այն տնտեսական հարթակն է, որտեղ տվյալ երկրները համագործակցում են, իրենց գործունեությունն են ծավալում։ Ի՞նչ կապ ունի արժույթն այստեղ։

Այսինքն, դուք կարո՞ղ եք հիմա վստահեցնել որ նույն պատմությունը չի դառնա, երբ ժամանակին ԽՍՀՄի փլուզումից հետո մարդկանց ավանդները այդպես էլ կորան, երբ արժույթը ռուբլուց փոխվեց դրամի։

– Օրենքում բավականին երաշխիքներ են սահմանված, այդ թվում նաեւ երաշխիքային հիմնադրամի հետ կապված։ Եվ ընդհանրապես ամբողջ ներդրումների երաշխավորման, քաղաքացու կողմից կատարված վճարումների կուտակային եւ դրանց ներդրումների՝ հաշվի առած գնաճը։ Երաշխիքները սահմանված են օրենքով։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031