Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Բոժկո. Կան հիմնախնդիրներ, որոնք թույլ չեն տալիս Հայաստանին անել այն ընտրությունը, ինչ Ուկրաինան

Հոկտեմբեր 23,2013 11:38

Հատված ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հարցազրույցից:

Ուկրաինան ինչպե՞ս է ընդունել այն իրողությունը, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը։

– Գիտե՞ք, դա ձեր ներքին գործն է։ Անշուշտ, թե՛ Ուկրաինան եւ թե՛ Հայաստանը եվրոպական երկրներ են, մենք համոզված ենք դրանում, բայց թե որ կողմը գնալ՝ դուք պետք է որոշեք։

Ինչ վերաբերում է Ուկրաինային, նշեմ, որ մեր բոլոր քաղաքական ուժերը եւ ընդհանրապես ժողովրդի մեծ մասն այս հարցում միասնական կարծիք ունեն։ Եվ դա հնարավորություն է տալիս մեր ղեկավարությանն ընտրել եվրոպական վեկտոր։ Ամեն երկիր ելնում է իր ռազմավարական շահերից, դա քաղաքականության օրենքն է։ Մենք հասկանում ենք, որ կան հիմնախնդիրներ, որոնք թույլ չեն տալիս Հայաստանին անել այն ընտրությունը, ինչ Ուկրաինան։

Ի վերջո, եթե Ուկրաինան շարունակի ԵՄի հետ ասոցացումը, իսկ Հայաստանը վերջնականապես գնա ՄՄ, ինչպե՞ս դա կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա։

– Մենք ձգտում ենք դեպի Եվրամիություն՝ ամենեւին չմտադրվելով վնասել ՌԴ-ի կամ ԱՊՀ երկրների շահերը։ Մենք կարծում ենք, որ երբ Ուկրաինան տնտեսության, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության մեջ եւ ներքին կյանքում հասնի եվրոպական չափանիշների, ապա դա լավ օրինակ կլինի ուրիշ երկրների համար, քանի որ մեր խնդիրներն ընդհանուր են։ Բոլորս գիտենք, որ մեզ մոտ եւ ոչ միայն մեզ մոտ, կա կաշառակերություն։ Գնացեք, խնդրեմ, ցանկացած դատարան, եւ դուք կհամոզվեք դրանում։ Կարծում եք՝ այնտեղ արդարացի որոշումնե՞ր են կայացնում։ Ամենեւին էլ ո՛չ։ Շատ ուրիշ խնդիրներ էլ կան։ Այդ պատճառով մենք շահագրգռված ենք, որ եվրոպական չափանիշները տարածվեն ու հաստատվեն մեզ մոտ։ Ինչո՞ւ ենք մենք շարունակ դիմում Եվրադատարան, որովհետեւ այնտեղ չափանիշները ճշմարտացիորեն են ընտրված։

Իմ կարծիքով՝ Ուկրաինայի առաջին եվրամետ իրական քայլն օրինակելի կլինի թե՛ Հայաստանի եւ թե՛ մյուս երկրների համար։ Եվ հավատում եմ, որ վաղ թե ուշ Ռուսաստանի Դաշնությունն ինքն էլ կմիանա Եվրոպային։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031