Լրահոս
Օրվա լրահոսը

ZORRO!!!

Հոկտեմբեր 23,2013 11:08

Մենք կցանկանայինք Էդուարդ Շարմազանովին, Հայկ Բաբուխանյանին, Վարդան Դեւրիկյանին, Ռազմիկ Դավոյանին, Արտեմ Հարությունյանին եւ, առհասարակ, բոլոր վերջացած ռուսալեզներին ասել, որ իրենք զուր ջանքեր են թափում «փրկելու» Ռուսաստանին սիրաշահելու ՀՀ իշխանությունների այս ձախողված ձեռնարկը, որի անունը «Զորիի նամակ» են դրել։

Մենք կհասկանայինք այդ նամակի հեղինակներին ու քյամանչան առած նրանց գովերգողներին, եթե նրանք նախօրոք ասեին, որ սա մի փորձ է՝ սթափեցնելու Ռուսաստանին, որ վերջինս նոր, մեզ համար ճակատագրական քայլեր չձեռնարկի՝ Ղարաբաղի ներկա ստատուս քվոյի հետ կապված, որը, ինչպես Լավրովն է մի առիթով ասել՝ ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին։ Առնվազն Հայաստանին եւ Ղարաբաղին, այսինքն՝ այս հարցի բուն պահանջատերերին, այս էտապում այս ստատուս քվոն լիովին բավարարում է։ Մեզ բավարարում է նաեւ Մինսկի խմբում հարցի խաղաղ կարգավորման գործընթացը, եւ ոչ մի անհրաժեշտություն չկա Ռուսաստանին եւ Ադրբեջանին չբավարարող հարցերի պատճառով նոր խառնակություններ մտմտալու։

Այս պարագայում, հարգելիներս, հարցը պետք է արծարծվեր պաշտոնապես եւ ոչ թե մտավորականի նամակի տեսքով, որ ռուսներն էլ այնտեղից ասեին, թե չեն կարդացել նամակը։ Ինչպե՞ս կարող է կարդացած չլինեն, երբ Հայաստանում (եւ ոչ միայն Հայաստանում) տպագրվող ամենահասարակ ինֆորմացիան անգամ, որ պարունակում է «Պուտին» եւ «Ռուսաստան» բառերը, մի քանի րոպեից արդեն դրվում է ՌԴ նախագահի սեղանին։

Այլ հարց է չպատասխանելը։ Ի՞նչ պատասխանեն՝ հերքե՞ն պատմական փաստերը։ Չեն կարող։ Նամակով մեզ տեղեկացնե՞ն, թե այս ուղղությամբ ինչ են ուզում ձեռնարկել ապագայում՝ նույնպես չեն կարող։ Մնում է մեզ վրա ծիծաղելը։ Հենց դա էլ անում են հիմա։ Ու դեռ պիտի հասկանալ՝ արդյոք միայն ռուսնե՞րն են ծիծաղում, թե՞ ծիծաղն արդեն ողջ տարածաշրջանն է ընդգրկել։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031