Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում ոստիկանության գործողությունները Երեւանի քաղաքապետարանի առջեւ

Հոկտեմբեր 23,2013 11:04

aktivist aktivist04Քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստներն անցած շաբաթ օրը ոստիկանության կողմից նոր ճնշումների ենթարկվեցին։

Ճանապարհային ոստիկանությունն արդեն վաղուց նրանց արգելում է սեփական ավտոմեքենաները կայանել քաղաքապետարանի մոտ՝ պատճառաբանելով, որ կայանել թույլատրվում է միայն ծառայողական մեքենաներին։ Ճամփեզրին փակցված է «P»՝ «փարքինգ» նշանը, որի տակ՝ «Միայն ծառայողական մեքենաների համար» նշանը։ Սակայն, բանից պարզվում է, որ «Միայն ծառայողական մեքենաների համար» նշան գոյություն չունի, ինչն էլ շաբաթ օրը ճանապարհային ոստիկաններին փորձում էին ապացուցել նստացույց անող երիտասարդները, նրանց հետ՝ նաեւ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը։ Սակայն ոստիկանները, այս փաստը շրջանցելով, ոչ միայն մեքենան հեռացրին տարածքից, այլեւ բերման ենթարկեցին շարժման անդամ Վահագն Մինասյանին։

Այս եւ ոստիկանության այլ գործողությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին։

Պարոն Անդրեասյան, ինչպիսի՞ գնահատական եք տալիս ոստիկանության՝ շաբաթ օրվա գործողություններին։

– Մեր վերջնական դիրքորոշումը պատրաստ կլինի 15-20 կամ 30 օրերի ընթացքում՝ կապված, թե մեր ուսումնասիրությունը որքան կտեւի։ Եթե օմբուդսմենը որեւէ պետական մարմնի մասին որեւէ վատ բան է ասում, ըստ

օրենքի, պարտավոր է ճշտել այդ պետական մարմնի դիրքորոշումը։ Այդ միջադեպի հետ կապված ես այսօր գնահատականներ չեմ կարող տալ։

Կարող եմ ասել, որ մենք տեղում ենք եղել, այդտեղ խնդիր ենք տեսել, վարույթ ենք հարուցել, ինչը նշանակում է, որ արդեն ունենք գնահատական, եւ որ այդ գործողություններում խիստ կասկածելի է ոստիկանության իրավաչափությունը։ Բայց կասկածելի՝ չի նշանակում վերջնական գնահատական։

Այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ համանման իրավիճակներում քաղաքապետարանի դիմաց վրանի տեղադրման արգելման

վերաբերյալ մեր դիրքորոշումը այսօր ենք հրապարակել։ Մեր դիրքորոշմամբ՝ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031