Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է` ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, լացուկոծ չկապեք, քելեխի սեղան չգցեք» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2013 10:53

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-1994 թվականների քաղաքապետ Սամվել Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Պատերազմին պատվով դիմակայած և 28․000 բնակիչներ ունեցող Գորիս քաղաքը Լիսկայի կործանարար իշխանության տարիներին ցամքել և այժմ ունի առավելագույնը 10․000 բնակիչ: Նախագահական վերջին ընտրություններին լիսկայական մամլիչ մեքենան Գորիս քաղաքում «թխել» է ռեկորդային մոտ 11․500 ընտրողների մասնակցություն․ ահա ինչ է լիսկայական ընտրություններ:

Արիության համար մեդալին հաջորդում են պետական մյուս բարձր մեդալներն ու կոչումները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ձեռամբ Լիսկան 2013 թ․ մայիսի 9-ին ստանում է «Մարտական խաչ» շքանշանը: Ես ապշահար եմ, որ 1968 թվականին Վիկտոր Համբարձումյանի, Սերգեյ Մերգելյանի, Հայաստանի առաջնորդ Անտոն Քոչինյանի ջանքերով Գորիսում բացված բարձրագույն ուսումնական հաստատությունը, որ հետագայում դարձավ Գորիսի պետական համալսարան, որն անցել է փառապանծ ուղի, ինչպես հիմա իր ճակատից չի կարողանում նետել պարտադրված ամոթանքի խարանը և մինչև օրս կառավարման խորհրդի պաշտոնում հանդուրժում է խորհրդի նախագահի պաշտոնում Լիսկայի ավելորդությունը, իսկ ուսխորհրդի նախագահի պաշտոնում էլ՝ մինչ օրս հանդուրժում է մարդասպան որդու Տիգրան Խաչատրյանի ավելորդությունը:

Այս ամենից հետո Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Անի Մխիթարյանի նախագահությամբ, կհանդգնի՞ մերժել մեր ժամանակների հակահերոս, առանձնակի վտանգավորության հանցագործ, ՀՀԿ-ի բարձրագույն արժեք, Սերժ Սարգսյանի տխրահռչակ իշխանության պահապան-հրեշտակ Լիսկայի հայցադիմումը: Դժվար թե Պարգև Օհանյանի օրինակը վարակիչ լինի:

Հայրենակիցնե՛ր, շատ վաղուց ես իմ կյանքը ընկերներիս հետ միասին դրել եմ հայոց ազատագրական պայքարի զոհասեղանին․ մասնավորապես՝ վերջին շրջանի իմ ակտիվ պայքարից հետո չի բացառվում, որ ինձ խոսքից զրկելու և ինձ պայքարի ընթացքից զրկելու համար փորձեն ֆիզիկապես վերացնել ինձ, իմ մեջ վաղուց են սպանել ահուսարսափը: Պատվիրակում եմ այդ պարագայում հրաժարվել լացուկոծից, քելեխի սեղան չի բացվելու: Իմ անշնչացած, բայց դեռևս պողպատյա կամք կրող մարմնովս հենց այդ օրն էլ կբացեք հայաստանյան չարյաց դարպասները, հայրենակիցներ՝ ոչ միայն դատարանում վիճարկվող երկու, ոչ միայն հրապարակածս ավելի քան 50, ոչ միայն Բուդաղյան եղբայրների գնդակահարության այլև կատարած բազմաթիվ այլ հանցագործությունների հատուցման պահը մոտենում է: Եվ արյունարբու Լիսկան, նրա բանդան, առհասարակ՝ լիսկայատիպ բոլոր արարածներն ու նրանց հովանավորները Ազատության հրապարակում հասունացող հայկյան ոգու օվկիանածուփ մրրիկի միջոցով վերջապես կանգնելու են հայոց արդար և ահեղ դատաստանի առաջ:

Մարիամ Գրիգորյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ուշագրավ ՛՛մանրուք՛՛.
    Ս. Հարությունյանն ասում է. ՛՛Բուդաղյան եղբայրների նարահանված գնդակահարության … ՛՛
    մինչդեռ սկզբնաղբյուր կայք էջը տպում է. ՛՛Բուդաղյան եղբայրների դնդակահարության՛՛
    իսկ ՛՛Առավոտի՛՛ էջում այն դառնում է. ՛՛Բուդաղյան եղբայրների դանակահարության…՛՛

  2. Պատիվ says:

    Պարոն Հարությունյանը ի ցույց է դնում ՄԵԶ մեր ազգի մեջ դեռևս մնացած քաջության, ազնվության և ընդդեմ չարիքի՝ ինքնազոհողության գնալու բացառիկ օրինակ: Ես խոնարհվում եմ Ձեր առջև պարոն և վստահ եմ որ վերջնական հաղթանակը Ձերը/Մերն է լինելու:

    Ըստ ավետարանի կա քար հավաքելու ժամանակը և …
    … կա քար նետելու ժամանակը:

    Ժողովրդի համբերության բաժակը լցվել է բերնեբերան և …

    քարերը՝ ժողովրդի բերանից հացի վերջին պատառիկը հանող ավազակների/հանցագործների գլխին շպրտելու ժամն է …

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սամվել Հարությունյանը մեծ սյունեցի է:

    Լիսկայի դիմակը ՄԵԿԸՆԴՄԻՇՏ պատռվել է. մնացածը ՍՈՍԿ ժամանակի հարց է: Նույնը՝ «նժդեհական» ՀՀԿ-ինը: Բուդաղյանների դեպքը երբե՛ք չեն մարսելու:

    Ամեն մարդ այս արևի տակ մի միսիա ունի. եթե այն դեռ չի ավարտվել, նույնիսկ հազար լիսկա անզոր են: Աստված մե՜ծ է, իսկ աստծո ուղիները՝ բազմազան ու անկանխատեսելի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031