Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի մայրը փոշմանել է. նա հրաժարական չի տա

Հոկտեմբեր 23,2013 10:43
Roza Carukyan

Հայ ֆերմերների միության նախագահ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին Գագիկ Ծառուկյանի մայրն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Ոչ, ոչ, ոչ, ոչ, ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Հայտարարությունս ուժի մեջ չի: Համագումար եմ հրավիրելու եւ համագումարում կորոշվի: Ամբողջ Եվրոպան գիտի իմ աշխատանքի մասին, թե ինչ աշխատանք եմ անում Հայաստանի ֆերմերների համար, ինչի՞ պետք է հրաժարվեմ»,- ասաց Ռոզա Ծառուկյանը: Նա կարծիք հայտնեց, որ իր հրաժարականը հնարավոր է միայն մարզպետներին գոհացնի եւ հիմնավորեց. «Ինձ անընդհատ զանգում, ասում են՝ ի՞նչ հրաժարական , ո՞վ է քեզ թույլ տալիս, որ դու հրաժարական տաս: Ամբողջ ռեսպուբլիկայով հարցում արեք, տեսեք՝ իմ հրաժարականը ո՞ւմ է ձեռնտու: Ամբողջ մարզպետներին, գյուղվարչության պետերին զանգեք, հարցրեք՝ Ծառուկյան Ռոզան ասեց, որ ուզում է հրաժարական տալ: Մարզպետները, իհարկե, կասեն, ճիշտ է անում, թող գնա, մեծ կին է: Կդնեն նրան, ում իրենք ցանկանում են»: Միաժամանակ ավելացրեց, որ իր դեմ ոչ ոք չի գործում, պարզապես նեղված է եղել, արտահայտվել է, որը մեծ աղմուկ է բարձրացրել:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031