Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում, որի տղամարդկանց պայքարին մասնակցում է 53 երկրի 188 ծանրորդ, այսօր երեկոյան մրցահարթակ է մտնելու Հայաստանի երեք հոգանոց հավաքականի երկրորդ անդամը՝ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը: Նա նախնական հայտով պատվիրել է երկամարտի 322 կգ եւ մեր հավաքականի միակ անդամն է, որ ընդգրկվել է «A» խմբում, ինչը բարձր տեղերի հավակնելու ավելի մեծ հնարավորություն է տալիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ