Հոկտեմբերի 23-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը, որը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Գ. Պ.-ի (ծնվ. 1981թ.) ինքնասպանության փորձը:
ԱԻՆ