Ալմաթիում շարունակվում է սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր Հայաստանի ազգային հավաքականից ռինգ մտած վերջին երկու ներկայացուցիչներից պայքարում մնաց միայն 69 կգ քաշային Արամ Ամիրխանյանը, որը 2:1 հաշվով առավելության հասավ մեքսիկացի Մարվին Կարբերայի նկատմամբ: Ցավոք, պայքարից դուրս մնաց նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ), որը 0:3 հաշվով զիջեց ուզբեկ Յուսուրբեկ Լիպատովին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ