Հռոդոսում շարունակվող շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության 3-րդ տուրում Երեւանի «Միկան» 2,5:1,5 հաշվով առավելության հասավ «Ջելիկա ՊԵՊ»-ի նկատմամբ:
Հաղթական միավորը մեր թիմի հաշվարկին բերեց Էլինա Դանիելյանը՝ պարտության մատնելով Մարիա Ռակիսին: Նատալյա Ժուկովա-Հարիկա Դրոնավալի, Ջովանա Վոժինովիչ-Լիլիթ Մկրտչյան եւ Ջովանա Էրիկ-Լելա Ջավախիշվիլի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Չորրորդ տուրից առաջ, որում «Միկան» հանդիպելու է երկրորդ տեղում ընթացող «Յուգրայի» հետ, մեր թիմը 4,0 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ