Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը՝ Հայաստանում միասեռ ամուսնությունների մասին

Հոկտեմբեր 22,2013 22:14

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ Հայաստանում որեւէ մեկը չի քննարկել եւ չի առաջարկել քննարկել միասեռ ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրման թույլատրումը:

Անդրադառնալով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ստեղծված քննարկումներին՝ նա ասաց. «Անիմաստ աժիոտաժ է: Խտրականության, հանդուրժողականության թեմայով մեր հասարակությունում տիրում է կատարյալ անգիտություն, որոշ անձանց մոտ՝ տգիտություն, իսկ որոշ մարդիկ էլ դիտավորյալ, խառնափնթոր մի պատկեր են ներկայացնում, որից զարգանում են հասարակական ֆոբիաներ, հասարակական վախեր: Արյունապղծությունը դնել համասեռականության շարքում, համասեռականությունը խտրականության օրենքի շարքում, եւ այդ բոլոր խնդիրները համատեղել ու տալ անհասկանալի ձեւակերպում, նույնիսկ պատշաճ չէ մեր շարքային քաղաքացիներին:

Կարող է, տպավորություն ստեղծվել, որ Հայաստանում կա արմատացած ու խորացված անհանդուրժողականություն: Ինչ վերաբերում է Խտրականության դեմ օրենսդրական նախագծին: Մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը  պահանջում են հավասարություն բոլոր քաղաքացիների համար եւ հավասար իրավական վերաբերմունքը  մեր սահմանադրական պարտքն է, դրա ամեն նենգափոխում, այլասերում կարող ենք գնահատել որպես հասարակության հիվանդ արձագանք առողջ երեւույթների նկատմամբ, այդ թվում հավասարության կոչի նկատմամբ նույնպես անառողջ արձագանք»:

Նա նաեւ վստահեցրեց, որ միասեռ ամուսնությունները եւ միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունների մեջ չի մտնում. «Այս խնդիրը ուռճացվում է, եւ Հայաստանում փորձ է արվում ցավոտ խնդիրներից ուշադրությունը տեղափոխել ոչ էական խնդիրների՝ այդ ծայրահեղ հարցի վրա:

Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված համար մեխ խնդիրը շարունակում է մնալ արդար դատաքննության իրավունքը: Այսինքն, դատարանում տեղի ունեցող ապօրինությունների խնդիրը դեռ շատ ցավոտ է, չլուծված է: Հաջորդը՝ սոցիալական եւ տնտեսական իրավունքների հարցն է, մասնավորապես մրցակցության պակասը շուկայում, աշխատատեղերի, հացի,  սոցիալական իրավունքների պակասն է»:  

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031