Ժերար Դեպարդիեի լուսանկարները, որը հոկտեմբերի 21-ին հայտնվել էր Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում, տարածվել են սոցիալական կայքերում: Հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Դեպարդիեն 20 րոպե մնացել է օդակայանում, հետո մեկնել է Բաքու:
Եթե դերասանը անցներ տարանցիկ կետը, նրան վրացի ոստիկանները կարող էին ձերբակալել «Օկուպացրած տարածքների» մասին օրենքի խախտման համար, քանի որ նա ամռանն այցելել էր Սուխումի ռուսական կողմից:
Անցած տարվա վերջում Դեպարդիեն հայտնել էր, որ պատրաստվում է հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից, ինչի պատճառը «հարուստների հարկը» 75%-ով բարձրացնելու Ֆրանսիայի կառավարության ծրագիրն էր: 2013թ. հունվարին նա ընդունեց Ռուսաստանի քաղաքացիությունը, սակայն պահպանեց ֆրանսիականը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ