Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ երկրի պաշտպանության նախարար է նշանակվել Զաքիր Հասանովը: Նա այդ պաշտոնում փոխարինել է երկար տարիներ աշխատած Սաֆար Աբիեւին: Զաքիր Հասանովը մինչ այդ եղել է Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատարը:
Նշենք, որ Ս. Աբիեւը Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգստարի հետ առանձնազրույցի ժամանակ դժգոհել էր Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ գնահատականից, ինչը դարձել էր դիվանագիտական սկանդալի պատճառ:
Իլհամ Ալիեւի կողմից հաստատված կառավարության նոր կազմում փոխվել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ